Տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք․ Արայիկ Հարությունյան
Տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մի քանի ժամ էլեկտրաէներգիա քիչ օգտագործենք:
Քանի որ տեղի է ունեցել վթար էներգետիկ համակարգում, քիչ առաջ հանձնարարեցի նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և ստորաբաժանումներում՝ էլեկտրական ցանցի վրա ավելորդ լարվածությունը նվազեցնելու համար:
Նույնը խորհուրդ կտամ անել ձեզ ձեր բնակարաններում և գրասենյակներում՝ մարելով ավելորդ լույսերն ու անջատելով օդորակիչները: Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»: