Աշխարհ

Տեղի է ունեցել Հասան Ռոհանիի և Էրդողանի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Հասան Ռոհանիի և Էրդողանի հեռախոսազրույցը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ միանգամայն հստակ է, որ պատերազմը լուծում չէ։

«Այս հարցում մեր դիրքորոշումը միանգամայն հստակ է և կարծում ենք, որ պատերազմը լուծում չէ, և խնդիրը պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների միջոցով», – ասել է Հասան Ռոհանին:

ռոհանի

Իրանի նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նաև հայտնել է իր մտահոգությունը, որ ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար:

Թուրքիայի նախագահը ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հետ համագործակցությունը համարել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման կարևոր գործոն:

Կիսվել