Մամուլ

Տաքսու վարորդը 25 տարեկան է եղել, գերազանցել է արագությունը․ ի՞նչ է պատմում ողբերգական վթարից մահացած բժիշկների գործընկերը

Հոկտեմբերի 24-ին ավտովթարից մահացած երկու բժիշկների գործընկեր, «ԱրթՄեդ» ԲԿ- փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրդարձել է ողբերգական միջադեպին:

«Տաքսի հարգելի՛ ընկերություններ։ Արդեն 4 օր է՝ սգում ենք մեր շատ սիրելի ընկերների, լավագույն բժիշկների, ընտանիքի լավագույն ծնողների կորուստը:

Պարզվում է՝ մեր կյանքը, երբ վստահում ենք տաքսիներին, պետք է նախօրոք կտակ գրենք: Հոնդա մակնիշի տաքսին, արագության գերազանցումով, կտրել անցել Երևան-Սևան մայրուղու մոտ 1.5 մ լայնությամբ գազոն տարածքը և հայտնվել դեպի Երևան գնացող հատվածում:

Եթե կեսգիշերին լիներ, կմտածեինք՝ վարորդը քնել է, իսկ օրը ցերեկո՞վ ինչ մտածենք․․․

voxb kotayq