Մամուլ

Տարոն Մարգարյանն ապրել, ապրում և շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում

Մամուլում լուր է տարածվել, որ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Գևորգյանը, սակայն, հերքում է այդ լուրը։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրել, ապրում և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում։

Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Արթուր Գևորգյանը։

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրե՛լ, ապրու՛մ և շարունակելու է հիմնավորապես ապրե՛լ Երևանում, դուր գա դա ոմանց, թե՝ ոչ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրե՛ք այլևս ձեզ գուցե ցանկալի երևակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երևակայությունը երբեք իրականություն չի՛ դառնա, նույնիսկ չերազե՛ք»,–գրել է նա։

Կիսվել