Տարոն Մարգարյանից առգրավվելու է 1 մլրդ 800 մլն դրամ․ նա ԱԱԾ-ում հարցաքննվել է․ Վանեցյան
ԱԱԾ-ում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա տեղեկացրեց, որ Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից: Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարձնելու համար:
«Այդ գումարները ենթակա են վերականգնման պետական բյուջե: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ: Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»,- ասաց Վանեցյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նման բացահայտումներ միշտ լինելու են: «Երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր»:
Աղբյուր armtimes.am