Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով`Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում:
Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երեւանյան տանը բնակվում են մայրը եւ քրոջ ընտանիքը:
Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին:
Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում