Աշխարհ

Տարիներ շարունակ երեխա ունենալու անհաջող փորձերից հետո այնպիսի պարգև ստացան, որի մասին երազել կարելի է

Տարիներ շարունակ երեխա ունենալու անհաջող փորձերից հետո այնպիսի պարգև ստացան, որի մասին երազել կարելի է: Ջանեթի ու Գրեմի ամենամեծ երազանքն էր ծնող դառնալ։

Նրանք փորձել էին տարբեր մեթոդներ՝ տարբեր մասնագետների մոտ, բայց բոլոր փորձերն էլ ապարդյուն էին անցել։ 12-րդ փորձից հետո զույգը որոշեց ևս մեկ և ամենավերջին անգամ փորձել, քանի որ բոլոր հույսերն արդեն մարել էր։ Բայց այս անգամ հրաշք կատարվեց և Ջանեթը հղիացավ։

Դե արդեն պատկերացրեք, թե ինչ ուրախություն և հուզմունք էր ապրում այս զույգն, ով այդքան տանջանքից և հոգեկան դժվարություններից հետո վերջապես հասավ սպասված արդյունքի։

Բայց այդ ուրախությունը կրկնապատկվեց, երբ հղիության 8-րդ շաբաթում հետազոտության արդյունքը ցույց տվեց, որ նրանք ոչ թե մեկ, այլ վեց փոքրիկ են ունենալու։

1983թ․ Նոյեմբերի 18-ին՝ հղիության 31-րդ շաբաթում, կեսարյան հատմամբ, Ուոլթների ընտանիքում 6 գեղեցկուհի աղջիկներ լույս աշխարհ եկան՝ Հաննա, Ռութ, Լյուսի, Քեյթ, Ջեննի և Սառա անուններով։

«Աղջիկներս ծնվեցին 31-րդ շաբաթում, լրիվ առողջ ու գեղեցիկ։ Նրանցից միայն երկուսի թոքերը չէին հասցրել զարգանալ, բայց շուտով ամեն ինչ կարգավորվեց բժիշկների շնորհիվ» պատմում է երեխաների հայրը։

Միայն երկու ամիս անց, երբ բժիշկները համոզվեցին, որ հերոս մայրիկն իր 6 գեղեցկուհիների հետ ամբողջովին լավ է, նրանց դուրս գրեցին հիվանդանոցից և հայրիկի հետ միասին ճանապարհեցին տուն։

Երջանիկ ծնողները տարեկան գնում էին 10․000-ից ավել տակդիրներ, կարելի է ասել մի քանի տարի ընդանհրապես չեն քնել, չէ որ 6 երեխաներին հարկավոր էր միաժամանակ կերակրել, հագցնել, գնել անհրաժեշտ իրեր, խաղալիքներ։

Տարիներ անց նրանք արդեն դպրոց էին հաճախում․ դե պատկերացրեք, թե որքան գումար և ժամանակ էր հարկավոր, որպեսզի երեխաները միշտ ունենան պատշաճ տեսք և լավ սովորեն։

Տարիներ շարունակ երեխա ունենալու

Այժմ այդ անքուն ու դժվար օրերն արդեն անցյալում են, երբ Ջանեթն ու Գրեմին կարծես բանտարկյալներ լինեին։ Չէին հասցնում տեսակցել նույնիսկ իրենց ծնողներին կամ հյուրեր ընդունել, քանի որ նրանք ոչ մի վայրկյան ազատ չէին լինում, անում էին ամեն ինչ, որպեսզի աղջիկներից ոչ մեկը ուշադրությունից և դաստիարակությունից դուրս չմնա։

Այդ օրերից արդեն 35 տարի է անցել, նրանք նույնիսկ մոռացել են, թե որքան էին տանջվում։ Հիմա նրանք խնամում են իրենց թոռնիկներին, և դա անում են մեծ սիրով, քանի որ այլևս շտապելու և անհանգստանալու կարիք չկա, փոխարենը երեխաներ մեծացնելու մեծ փորձ կա։

Տարիներ շարունակ երեխա ունենալու

Նյութը հրապարակման պատրաստեց` Bavnews.am

Կիսվել