Ազատ խոսք

«Տարիներ առաջ մի աղջիկ թքեց Օսիպյանի գլխարկի մեջ, բայց չհետապնդվեց. հիմա նախկիններն անհանդուրժող են, ներկաները՝ հանդուրժո՞ղ». Անի Կաղինյան

«Տարիներ առաջ մի աղջիկ թքեց Օսիպյանի գլխարկի մեջ, բայց չհետապնդվեց. հիմա նախկիններն անհանդուրժող են, ներկաները՝ հանդուրժո՞ղ»։

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մետրոպոլիտենում երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ երիտասարդ աղջիկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված նախընտրական բուկլետը պատռեց և նետեց նրա վրա։

«Այո տարիներ առաջ մի համարձակ աղջիկ, թքեց պր Օսիպյան գլխարկի մեջ։ Բառիս բուն իմաստով գլխից հանեց գլխարկը, թքեց մեջը և հետ վերադարձրեց, սա գրում եմ, որպես ականատես, նա դա արել էր հուզված վիճակում։

Տարածքում աշխատում էին տեսախցիկներ, դա Օպերայի հարթակի վրա էր, այսինքն Օպերայի տանիքին տեղադրված տեսախցիկը նույնպես դա ֆիկսում էր։

Այսինքն ոստիկանության համար խնդիր չկար գտնել այդ աղջկան, սակայն նրան չհետապնդեցին, չենթարկեցին պատասխանատվության, ոչ ոք նրան չսպառնա, չհայհոյեց և այլն։

Ես համոզված եմ, որ այդ աղջիկը չգիտեր, որ իր արարքը քրեորեն պատժելի է։ Ոստիկանությունն էլ հայտարարություն տարածեց, ինչքան հիշում եմ, որ անչափահաս էր և այլն։

Ու հարցը փակվեց։ Բայց չգիտեմ ինչո՞ւ նախկինները վատնեին, իսկ այ ներկաները շատ լավն են, նախկինները անհանդուրժող էին, ներկաները հանդուրժող են։

Ինչքան մտածում եմ նախկինների շատ բան ունենք սովորելու»։

Կիսվել