Մամուլ

Տարիներ առաջ ավտովթար էր տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում, գնացի դեպքի վայր և ականատես եղա մի զավեշտալի տեսարանի

Տարիներ առաջ ավտովթար էր տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում, գնացի դեպքի վայր և ականատես եղա մի զավեշտալի տեսարանի

Երևանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշում եմ, տարիներ առաջ ավտովթար էր տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում։

Գնացի դեպքի վայր և ականատես եղա մի զավեշտալի տեսարանի։

Մի պետական հիմնարկի ծառայողական մեքենա բախվել էր տրամվայի հետ և, ամենակարևորը, որ մեքենայի վարորդը տրամվայի վարորդին մեղադրում էր անսպասելի իր վրա քաշելու մեջ։

Բայց զավեշտը նրանում էր, որ մեքենայի մեջ եղած բարձրաստիճան պաշտոնյան իր վարորդի հետ միասին ինձ համոզում էր, որ էդպես է եղել։

Բայց դուք այդ պահին պետք է տեսնեիք տրամվայի վարորդի դեմքը, որը մտքում Աստված էր կանչում, որ դեպքի վայր ժամանած ոստիկանն էլ իրենց պես «մտքի գիգանտ» չլիներ և արդար որոշում կայացներ»։

Կիսվել