Տարիների ձևավորված «լավ տղու» կարծրատիպը հեղափոխությունից հետո ջարդվելույա․ Սոս Ջանիբեկյան
Տարիների ձևավորված «լավ տղու» կարծրատիպը հեղափոխությունից հետո ջարդվելույա։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով հունվարի 3-ին դերասան Հովհաննես Ազոյանի հետ կատարված միջադեպին։
«Հովհաննես Ազոյանի հետ կատարված դեպքը օրինակ վերցնելով , ուզում եմ ես էլ խոսեմ այդ թեմայի մասին: Գիշերային ակումբները, տարբեր տեղեր կազմակերպված հրաշալի միջոցառումները, որտեղ զարգանում է էլեկտրոնային երաժշտությունը այսօր և գեղեցիկ կերպով տարածում է գտնում հայաստանու, ունի մի մեծ պրոբլեմ:
Ցավոք սրտի հայտնվում են, ինչ որ մարդիկ , որոնք փորձում են ամեն կերպ հարամ անել և կարող եմ ասել նրանց մոտ ստացվում է, անվտանգությունը ապահովվող անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև կապի բացակայության պատճառով:
Ես չեմ հավատում, որ իրեն ամենաանշնորք պահող գյադեն կարա գոռա «ես լավ տղա եմ» և դա համապատասխանի իրականությանը, առհասարակ ես չեմ պատկրեացնում, որ «լավ տղեն» կարա լավ մարդ չլինի, ես չեմ պատկերացնում, որ «լավ տղեն» կարա իրենից թույլին նեղացնի, ես չեմ պատկերացնում, որ «լավ տղեն» ուրիշ տղու հետ կանգնած աղջկան կարա փորձի խոսացնել, ես չեմ պատկերացնում, որ «լավ տղեն» կարա, ինչ որ մի տեղ ամենաանդուր ու տհաճ գյադեն ինքը լինի:
Հիմա ասածս ինչ ա, էս տարիներին ձևավորված «լավ տղու» կարծրատիպը հեղափոխությունից հետո ջարդվելույա և սիրելի «լավ տղեք», կամ ձեզ շնորքով պահեք, որ սիրենք, հարգենք, կամ ինչպես ասում է իմ համար իմ ամենասիրելը ավտարիտետը՝ «սաղդ կփռվեք ասվալտին, ախպերական ձեզ խելոք պահեք, անկախ նրանից հերդ ով ա կամ հորոխպերդ»: Համբալներին նայի սաղ վախտ ինչքան անշնորք բան կար արին մեկա մնացին «լավ տղա», իսկ իսկակն լավ տղեքը իրանց համար համեստ ապրեցին :
Վսյո բրատներ, էդ ձեր զիլյոնիների, ռելաքսների, տոռնադոների, վախտերն անցավ որ ինչ ուզում անում չէիք պատժվում, խնդրում եմ էլի, եթե դժվար չի սիկտիր էղեք մեր կողքից: Մեկ էլ մի տեղ, որ գնում եք ներս չեն թողում, ֆռացցեք գնացեք, ամոթա էդքան ցածրանում եք:
Իսկ իսկական համեստ, բարի, մեծահոգի, շնորքով, ԼԱՎ ՏՂԵՔԻ նոր տարին շնորհավոր, շառից ու փորձանքից հեռու»,-գրել է դերասան Սոս Ջանիբեկյանը: