Շոու-բիզնես

Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ ու իմաստալից․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքը՝ ամուսնուն

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջում ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել և շնորհավորելնրա ծննդյան տարեդարձը: 

Գրառումն ու լուսնկարները՝ ստորև․

«Տարեցտարի մեր կապը դառնում է ավելի ուժեղ, ավելի խորը ու իմաստալից։

Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես ենք քայլում կողք կողքի՝ ձեռք ձեռքի տված, առանց ճնշելու, առանց իշխելու։ Ոչ մի խաղ, ոչ մի պայքար՝ միայն սեր, հարգանք, աջակցություն ու շատ, շատ հումոր։

Մարդ, ով ունի հսկայական սիրտ, գեղեցիկ ու խորը հոգի, ուժ, արժանապատվություն ու անկրկնելի էներգիա։

Դու խելացի ես, հումորով, բայց ամենակարևորը՝ անսահման բարի։ Ու եթե ինչ-որ մեկն այդ բարությունը թուլություն է համարում, ուրեմն չի հասկանում՝ ինչպիսի ուժ ու խիզախություն է պետք կյանքին այդպես նայելու համար։

Ծնունդդ շնորհավոր !!!!!!!!

Շնորհակալ եմ, որ կաս։ Որ հենց դու ես։ Որ հենց ինձ համար ես»։ 

lusine1
lusine3
lusine2