Տարեկան կայանման վճար եմ մուծել, բայց ամեն դեպքում երկու ակտ գնում է ԴԱՀԿ ու կալանք դրվում ամեն ինչի վրա․ Վահագ Ռաշ
Տարեկան կայանման վճար եմ մուծել, բայց ամեն դեպքում երկու ակտ գնում է ԴԱՀԿ ու կալանք դրվում ամեն ինչի վրա․ Վահագ Ռաշ
Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն տիրող համատարած բարդակի մասին.
Քաղաքապետարանը չի ծանուցում, որ կարմիր գծերին կայանել եմ, տուգանել են: Պարզվում է դրանից 2 օր հետո տարեկան կայանման վճար եմ մուծել, բայց ամեն դեպքում երկու ակտ գնում է ԴԱՀԿ ու կալանք դրվում ամեն ինչի վրա: Ասնենք 7500 դրամի համար ինչ ունես չունես կալանում են, որ չթռնես: Մուծում էս էտ անտերը, 5 օր անցնում է, կալանքը դուրս չի գալիս:
Զանգում էս մունաթով քեզնից սոց քարտի համար են ուզում ու ինչ է պարզվում. մինչև Դավոն օտպուսկից չգա, քո կալանաքը դուրս չի գա … Դավ ջան ու՞ր էս ապե:
Երկրորդ խնդիրը.
Երեխայի ծնվելուց հետո ինչքան գիտեմ ամսեկան գումար են տալիս, եթե մայրը աշխատել է: Կինս հետաքրքրվում է, ասում են. եթե ԱՁ էս ունեցել քեզ գումար չի հասնում՝ առանց որևէ օրենքի հղում անելու:
Հետաքրքրության համար զանգում եմ ինչ որ երկար անունով նախարարություն 010520830: Երկու օր չարչարվելուց հետո պատասխանում են ու ասում զանգեք նպաստների եսիմ ինչ հիմնարկ 060654095: Զանգում եմ. էլի 3-4 օր չեն պատասխանում, մեկ էլ պատահական վերցնում են ու ասում, որ խնդիրը իրենց հետ կապ չունի, զանգեք 060654092:
Էս համարին ամեն օր հետաքրքրության համար 2-3 անգամ զանգում եմ և հրաշք, այսօր վերցնում են, զարմանալիորեն շատ բարեհամբույր մի կին ասում է, որ համարը սխալ են տվել, մեր մասով չէ, մենք չենք կարող պատասխանել, գրեք նամակ info@ssa.am արդեն չգիտել էլ գրե՞մ, թե չէ …
երրորդ
ապրանք եմ ստացել իմ անունով
Արարատյան մաքսայինում նշում են, որ կարմիր ուղի է տալիս, ՊԵԿ-ի կողմից արգելանք ունեք:
Գրեթե ՊԵԿ-ի բոլոր բաժիններ զանգել, գնալ, բացատրելուց երկու-երեք օր տանջվելուց հետո գտնում են ինչումն է խնդիրը: Պարզվում է, որ մի քանի տարի առաջ վարույթ եմ ունեցել, ճիշտ է կասեցվել է, բայց կոնկրետ Արարատյանի մաքսային չի ուղարկվել, որ հանեն արգելանքը: 4-5 օրից լուծվում է խնդիրը …
4. ապրանք էս ներմուծում օրինական ճանապարհով ու էնքան շատ քաշքշուկների մեջ էս ընկնում, որ փոշմանում էս: Վերջում էլ այնպիսի գին են հաշվում մաքսազերծման, որ մտածում էս, արժի վերցնե՞լ, թե չէ … իսկ քո կոնկուրետները այստեղ քո վճարած ինքնարժեքով վաճառում են …
Ասածս ի՞նչ է … երբ է ավարտվելու այս բյուրոկրատիան ու անիմաստ դռնից դուռ մարդկանց վազեցնելը: Հեղափոխության հենց հաջորդ քայլը պետք է մարդկանց կյանքը հեշտացնելը լիներ, բայց ցավոք այս փտած համակարգերը մնացել են հին ռելսերի վրա ու իներցիայով առաջ է գնում՝ քանդելով ներվեր ու սպանելով այքան թանկ մարդկային ժամանակը:
Այն ժամանակ գոնե այդ անիծված կաշառքը կար, որ մի բան չէր ստացվում, գումարով լուծում էին: Հիմա չկա, բայց շատ անգամ ավելի բարդ է, անհասկանալի ու զզվելի:
Հա ու հակաիշխանականներին խնդրում եմ չոգևորվել»: