Մամուլ

Տատ ու թոռ վրաերթի են ենթարկվել

Տատ ու թոռ վրաերթի են ենթարկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի գլխավոր փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված անցման հատվածում, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայիք մարզի գումարտակ, որտեղից ժամանել է գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:

Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը և ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ մինչ նրանց գալը առաջացել էր խցանում: Վրաերթի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները, ովքեր անցել են հետիոտնի համար նախատեսված անցման վայրով, տատ ու թոռ են:

Կիսվել