Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել, սակայն վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին․ նոր մանրամասներ
Դեկտեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Oragir.News-ը պարզեց, որ մահացածը Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ է։
Կաքավաձորի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ ավտովթարի ժամանակ մեքենայում եղել են 4 հոգով։
«Ընտանիք անդամներ էին։ Ամուսիններ, ամուսնու եղբոր աղջիկը և նրա տարեց մայրը։ 80-անց կինը տեղում մահացել է»,-ասաց բնակիչներից մեկը։

Մեզ հետ զրույցում համագյուղացին պատմեց, որ տատիկը սովորաբար մեքենայի դիմացն է նստել, սակայն ողբերգական վթարից առաջ տեղը զիջել է թոռնիկին։
«Տատիկը միշտ մեքենայի դիմացն է նստել։ Այս անգամ որոշել է տեղը զիջել թոռանը։ Թոռն ասել ա՝ չէ, դիմացը նստի, բայց տատիկը պնդել է։ Վթարի հետևանքեվ ամուսինները բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ են ստացել, բայց բարեբախտաբար թոռնիկին գրեթե ոչինիչ չի եղել։
Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Տղամարդու մոտ վնասվածքը գլխի հատվածում է։ Կնոջ մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածք, թոքի և երիկամի վնասվածք»,- ասաց նա։