Տավուշի մարզպետը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 մարդ․ «Իրավունք»
Տավուշի մարզպետը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 մարդ
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը փաստեր է արձանագրում այն մասին, որ գործող իշխանությունները չեն դադարում իրենց կերուխումը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 հոգի:
Հիշեցնենք, որ վերջին օրերին այսօրինակ դեպքերն այնքան շատ են, որ զարմանալն անիմաստ է: Իսկ իշխանությունները շարքային քաղաքացիների խնջույքներին վայիս լինելու համար պատրաստ են ամեն ինչի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում