Մամուլ

Տավուշի մարզում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

mercedes tavush

Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Վարդան Մազյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։