Մամուլ

Տավուշի մարզում 27-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Կիսվել