Մամուլ

Տավուշի մարզում 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել, 15-ամյա տղան փրկել է նրան՝ բռնելով ոտքից

Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իջևան համայնքի «Շախմատի» տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ պարզել են, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա տղան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և  ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։