Տավուշի մարզում վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է
Տավուշի մարզում վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով: