Մամուլ

Տավուշի մարզում շմոլ գազից երիտասարդ ամուսիններ են մահացել

Մեր տեղեկություններով՝ երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ։ Իջևան բժշկական կենտրոնից շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղի տներից մեկը՝ ամուսիններին օգնություն ցույց տալու։

Բժիշկներն արձանագրել են, որ մոտ 40-ամյա տղամարդը և նրա 37-ամյա կինը մահացել են։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝  նրանք մահացել են լոգարանում։ Ամուսիններին մահացած գտել է տղամարդու մայրը և անմիջապես ահազանգել շտապօգնություն։

Վարկած կա, որ նրանք մահացել են՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով։ Իրավապահները պարզում են վարկածի իսկությունը։

Հարցերի պատասխանները կտրվեն ավելի ուշ՝ համապատասխան փորձաքննությունների ավարտին։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել