«Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր վերահսկողության տակ». «Իմ քայլի» պատգամավոր
«Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր վերահսկողության տակ». «Իմ քայլի» պատգամավոր
Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի պնդմամբ՝ Տավուշի Բարխուդարլուն, Սոֆուլուն, Խրեմլու, Ոսկեպարը գուղերը քարտեզով նշված են ադրբեջանական տարածք:
Իմքայլական պատգամավորի խոսքերով, այդ գյուղերը քարտեզով որպես ադրբեջանական տարածք են նշված՝ հավելելով, որ այլ քարտեզներն ինքը չունի, իսկ քարտեզը թշնամու քարտեզ չէ:
Դիտարկմանը, թե ինչու ենք թշնամու հետ գնում նոր փաստաթղթի ստորագրման, երբ դեռ անգամ մեր գերիները չեն վերադարձվել, վերջինս շեշտեց՝ պետք է բանակցեն և դիտարկմանը, թե միայն պետք է գլխիկոր բանակցել՝ պատգամավորն արձագանքեց.
«Գլխիկոր դուք եք բանակցում, մենք գլխիկոր չենք բանակցում: Պետք է բանակցենք, որ Հայաստան եկած ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս գա: Մինչև հիմա կռվել ենք, հիմա պիտի բանակցենք, որ հասկանանք»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում