ՄամուլՏեսանյութ

Տավուշի մարզում ավտովթարից մահացել է Նիկոլ Փաշինյանի ազգականը

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի (Պիկապ) ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը աշխատում էին Ազգային պարկում, մահացածն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: