Ազատ խոսք

Տասնյակ պատճառներ գիտեմ, թե ինչու պետք է Քոչարյանը գտնվի անազատության մեջ. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես գիտեմ տասնյակ պատճառներ, թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը գտնվի անազատության մեջ, սակայն ոչ մի պատճառ չգիտեմ, թե նա ինչու պետք է ազատության մեջ լինի։

Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դուստր Գյուլնարան բանտում զղջացել է և սկսել վերադարձնել երկրից թալանած միլիարդավոր դոլարները։

Գյուլնարային բանտը խելացի է դարձրել, Ռոբերտ Քոչարյանի մտածելակերպն էլ կարող է փոխվել։ Նա Արցախից Հայաստան գալուց առաջ մեծահարուստ չէր։ Ժողովրդական առածն ասում է՝ քամու բերածը քամին էլ կտանի»։

Կիսվել