ԱշխարհՄամուլ

Տաջիկստանում 127 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Տաջիկստանում 127 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Աշխարհի ամենատարեց կինը՝ վերջինն էր, ով ծնվել էր նախանցյալ դարում։ Նա մահացել է Տաջիկստանում 127 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Անձնագրի տվյալների համաձայն՝ Ֆաթիմա Միրզոկուլովան ծնվել է 1893 թվականի մարտի 13-ին Դախանա քաղաքում։

Տեղի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Միրզոկուլովան ամբողջ կյանքն աշխատել է կոլտնտեսությունում և շարունակել բամբակ աճեցնել թոշակի անցնելուց հետո։

Աշխարհի ամենատարեց կինը ուներ ութ որդի, 200 թոռ, ծոռ և կոռ։ 

Կիսվել