Մամուլ

Տապալվեց Հայաստանի սահմանադրական կարգը, երբ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացվեց. Իրինա Քոչարյան

Երեկ շուրջ 7 ժամ տևած քննարկումներից հետո դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր՝ Իրինա Քոչարյանը PrimeNews.am-ի հետ զրույցում դա հակասահմանադրական համարեց։

«Երեկ, կրկնում եմ, հենց երեկ, երբ դատարանը հայտարարեց իր հակասահմանադրական որոշումը և Ռոբերտ Քոչարյանին ձերբակալման որոշում կայացրեց, Հայաստանում տապալվեց սահմանադրական կարգը։ Քանի որ հանուն իշխող վերնախավի քմահաճույքի՝ ոտնահարվել է երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը»,-մանրամասնում է Իրինա Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Այսպիսով՝ 10 տարի չբացահայտված քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։

Սակայն Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիայի» հետ հարցազրույցի ժամանակ պնդել է, որ Հայաստան գալու և ՀՔԾ ներկայանալու ժամանակ, նա չի պատկերացրել, որ մեղադրյալի կարգավիճակով է հարցաքննվելու։

Կիսվել