Տաշքենդում կինը 3-ամյա դստերը նետել է արջի վանդակը
Տաշքենդում կինը 3-ամյա դստերը նետել է արջի վանդակը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ուրբաթ օրը՝ հունվարի 28-ին, կենդանաբանական այգի այցելության ժամանակ մայրն իր երեք տարեկան դստերը գցել է կովկասյան գորշ արջի վանդակը,- հայտնում է Shantnews-ը։
Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել ժամը 12-ի սահմաններում՝ բազմաթիվ այցելուների աչքի առաջ։
«Կովկասյան գորշ արջ Զուզուն, պառկած իր վանդակում, հետևել է կնոջ գործողություններին, ով աղջկան նետել է մետաղյա ցանկապատի վրայով»:
Կենդանին չի դիպել աղջկան, մոտեցել է, հոտ քաշել և հեռացել։ Դրանից հետո Զուզուին ներս են տարել, իսկ աղջկան դուրս են բերել վանդակից և հանձնել կենդանաբանական այգում աշխատող բուժքրոջը։
«Աղջիկը տուժել է միայն գրեթե 5 մետր բարձրությունից ընկնելուց, այլ ոչ թե գիշատչի ատամներից։ Նախնական զննության ժամանակ, բացի կապտուկներից, նրա մոտ տեսանելի լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,-նշել է բուժքույրը:
Իրավապահները քրեական գործ են հարուցել: Կնոջ արարքի շարժառիթներն անհայտ են։