«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվեց
«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվեցԼ
Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորում 1 ամիս ժամկետով։
Տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը հոդվածի հատկանիշներով։