«Տաշիր Պիցցա»-ն հայտարարություն է տարածել
«Տաշիր Պիցցա»-ն հայտարարություն է տարածել
«Տաշիր Պիցցա» սննդի կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․
«Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Տաշիր Պիցցա» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով:
Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է:
Հարգանքներով՝ «Տաշիր Պիցցա» թիմ»։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի։