«Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի
«Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
««Տաշիր պիցցա» սննդի կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:
Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»:
Նշենք, որ այսօր տեղեկություն տարածվեց «Տաշիր պիցցա»-ում սնվելուց հետո 15 մարդ է հոսպիտալացվել Նորքի Ինֆեկցիոն․ այդ թվում՝ 2 երեխա։