«Տաշիր» առևտրի կենտրոնից ապամոնտաժում են Սամվել Կարապետյանի մեծ գրությամբ պաստառը
Ոստիկանության աշխատակիցները քաղաքապետարանի աշխատակիցների հետ ժամանել են «Տաշիր» առեւտրի կենտրոն և ապամոնտաժում են շենքի վրա փակցված Սամվել Կարապետյանի պատկերով մեծ լուսանկարը։
«Տաշիր» առևտրի կենտրոնի ներկայացուցիչները հայտարարեցին, որ թույլ չեն տալիս իրավապահներին մուտք գործել իրենց սեփական տարածք, ինչին ոստիկանները պատասխանեցին, որ կարող են իրենց գործողությունները բողոքարկել համապատասխան մարմիններում, բայց իրենք հիմա պաստառները ամեն գնով հեռացնելու են։
Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել էր Հյուսիսային պողոտայում տեղադրված Կարապետյանի նկարը։