ՄամուլՏեսանյութ

«Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև իջևանցի է». Հրայր Թովմասյան

«Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև իջևանցի է»։ Այս մասին՝ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Կարծում եմ օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել, կամ իրենց սրտով չլինել:

Անշուշտ, տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել, և տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր են տալիս, հաճելի չէ, բնականաբար:

Մեղավորության զգացողություն ես ունենում: Հաճելի երևույթ չէ, երբ տեսնում ես դուստրերիդ, որոնց այլ կերպ ես դաստիարակել, և իրենք պիտի գնան և ինչ-որ հարցերի պատասխանեն: Մեր տանն արդեն կատակում են, ասում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև նա իջևանցի է»։

Նյութի աղբյուր՝ 168.am

Կիսվել