ԱշխարհԺամանց

«Տանել չեմ կարողանում այս բոլորը՝ տոննա կոսմետիկա, կեղծ եղունգներ և սիլիկոնային կրծքեր»․ Միլա Յովովիչ

«Տանել չեմ կարողանում այս բոլորը՝ տոննա կոսմետիկա, կեղծ եղունգներ և սիլիկոնային կրծքեր»․ Միլա Յովովիչ

Ամերիկացի հայտնի դերասանուհի Միլա Յովովիչ ունի ռուս-սերբական ծագում։ Նա հանդիսատեսին առավել հայտնի է «Հինգերորդ տարրը», «Ժաննա դ’Արկ», «Հրացանակիրները» և «Չարի կացարան» ֆիլմերից։

Յովովիչը ծնվել է 1975 թ․-ի դեկտեմբերի 17-ին Կիևում, բայց երբ հինգ տարեկան է եղել, ծնողների հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։

Bavnews.am-ը իր ընթերցողի համար առանձնացրել է դերասանուհու 10 մտքերը, որոնք դարձել են աֆորիզմներ։

1. Միշտ երազում էի գտնել մի տղամարդու, որի հետ ես ինձ կզգայի փոքրիկ աղջկա պես: Մինչև հասկացա, որ բոլոր տղամարդիկ հենց իրենք են փոքր աղջիկների նման:

2․ Տանել չեմ կարողանում այս բոլորը՝ տոննա կոսմետիկա, կեղծ եղունգներ և սիլիկոնային կրծքեր: Այնպես որ, եթե պապարացիները ինձ բռնացնեն առանց դիմահարդարման իմ լուսանկարները ցնցում չեն առաջացնի:

3․ Ի դեպ, հետաքրքիր է, որ տղամարդիկ գալիս և գնում են, իսկ ընկերուհիները մնում են:

4․ Երիտասարդությանս տարիներին ես կարող էի ամբողջ գիշերներ լինել երեկույթի, իսկ առավոտյան անթերի տեսք ունենալ։

5․ Վերջերս իմ լավագույն ընկերը ինձ հուզիչ նամակ ուղարկեց, որում նա շնորհակալություն էր հայտնում ինձ՝ միշտ ճշմարտությունը ասելու համար: Կարծում եմ, որ շատ կարևոր է ընկերների հետ միշտ անկեղծ խոսել։

6․ Միայն հիմա եմ ես հասկանում, թե որն է իրականում կարևոր: Իմ դստեր ծնունդով ես այնպիսի վստահություն ձեռք բերեցի, որի մասին նախկինում չէի էլ կասկածել:

Հիմա, բեմում կանգնած կամ կադրում, ես ամենևին էլ չեմ նյարդայնացած: Ի վերջո, եթե իմ աղջկա հետ ամեն ինչ կարգին է, ապա մնացածը նշանակություն չունի:

7․ Ես ուժեղ անհատականություն եմ: Տղաներին ինձ հետ հեշտ չէ:

8․ Ես խաղացել այնքան, մեղմ ասած, տարօրինակ աղջիկների դերեր, որ շատերն ինձ համարում են աննորմալ: Այսպիսով, ես դարձել եմ քայլող կարծրատիպ: Հետևաբար, ես շատ կուզեի խաղալ միանգամայն «նորմալ» կնոջ դեր:

9․ Պատկերացրեք՝ երբ իմ աղջիկը ընդամենը 1 -2 տարեկան էր, նա իմ մակարդակի տիրապետում էր ռուսերենին:

Երբ նա 3 տարեկան էր, նա արդեն ինձ նկատողությոնւ էր տալիս: Իսկ երբ 4 էր, և փորձում էի ռուսերեն խոսել, նա միայն նայեց ինձ և ասաց. «Մայրիկ, խոսիր անգլերեն: Ես ժամանակ չունեմ շտկելու քեզ:

10․ Ես վախենում եմ անհանդուրժողականությունից: Կարծում եմ, որ մարդու անկարողությունը ընդունելու մարդկանց, ովքեր իրենցից փոքր-ինչ տարբերվում են, ամենավատ բնավորության հատկությունն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը։

Կիսվել