Շոու-բիզնեսՏեսանյութ

«Տականք» երգի հեղինակն ԱԺ նախկին նախագահի դուստրն է

«Տականք» երգի հեղինակն ԱԺ նախկին նախագահի դուստրն է

Hraparak.am-ը գրում է․ Համացանցում մեծ տարածում գտած  «Eleven green» խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանը, մեր տեղեկություններով, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն նաեւ երգի բառերի հեղինակն է։ 

Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետևյալ խոսքերը․

samvel nikoyan

«Դու տականք ես, տականք,
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան,
Դու տականք ես, տականք՝
Ոչ սովորական, այլ դավաճան:

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում, քաղաքականացվում է «Տականքը»։

Փորձեցինք լսել նաեւ Սամվել Նիկոյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։

Տեսանյութը ստորև

Կիսվել