Մամուլ

Տաթև Արցախին ձերբակալել են օրենքի խախտումներով․ փաստաբան

Տաթև Արցախին ձերբակալել են օրենքի խախտումներով․ փաստաբան

Արդեն 23 օր է՝ բանտարկված է Տաթևիկ Վիրաբյանը, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Տաթևն այս պահին միակ կին քաղբանտարկյալն է։

Տաթև Արցախը քաղբանտարկյալ է՝ դրա համար միջազգայնորեն ճանաչված բոլոր չափանիշներին համապատասխան։ Նրան ձերբակալել են օրենքի խախտումներով (արձանագրել է նաև դատարանը), սակայն նույն դատավորը համարել է, թե այդ խախտումներն էական չեն և կիրառել է երկամսյա կալանք։

Կալանքի որոշումը բողոքարկել ենք Վերաքննիչ քրեական դատարան, և դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հոկտեմբերի 19-ին պետք է կայացնի այդ բողոքի վերաբերյալ որոշում:

Ուզում եմ հավատալ, որ Վերաքննիչ քրեական դատարանը կկայացնի արդար որոշում»,- գրել է Արսեն Բաբայանը։

Կիսվել