Տաթևիկ Ռևազյանը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ (Տեսանյութ)
Տաթևիկ Ռևազյանը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ
Մարտի կեսերին Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մեկնեց Դանիա։ Այժմ նա արձակուրդում է:
Այս առիթով բազմաթիվ քննադատություններ հնչեցին նրա հասցեին: Շատերը պնդում էին, թե Ռևազյանը լքել է Հայաստանը` վախենալով կորոնավիրուսի հետևանքներից և չվստահելով Հայաստանի առողջապահական համակարգին:
Այսօր թեմայի վերաբերյալ Տաթևիկ Ռևազյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրուցի ժամանակ ասաց.
«Ես ութամսական հղի եմ: Իմ ընտանիքը Դանիայում է: Ես որոշել եմ իմ դեկրետը անցակացնել Դանիայում` իմ ընտանիքի կողքին: Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ինձ թվում է՝ ես Դանիայից կփախչեի Հայաստան. Դանիայում վիճակը շատ ավելի վատ է:
Ես հիմա օրենքով դեկրետում եմ, բայց այստեղից համակարգչի դիմաց ամեն օր աշխատում եմ»:
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում