Վրաստան մուտք գործող քաղաքացիներն այլևս ՊՇՌ թեստի փաստաթուղթ չեն ներկայացնի
Վրաստան մուտք գործող քաղաքացիներն այլևս ՊՇՌ թեստի փաստաթուղթ չեն ներկայացնի
Վրաստանի կառավարությունը չեղարկել է երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը:
Փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում և ուժի մեջ է մտել հունիսի 15-ին:
«Ցանկացած մարդ, ով ժամանում է ցանկացած երկրից, ազատվում է Վրաստանի տարածքում կամ սահմանը հատելիս այն փաստաթուղթը ներկայացնելու պարտականությունից, որը հավաստում է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,- ասված է որոշման մեջ:
Բացի այդ, օտարերկրացիներն ազատված են Վրաստանում պարտադիր ինքնամեկուսացման ժամանակամիջոց անցնելուց։