Վրաստանում ձգձգումներից տուժած կոնյակ արտահանողների վարկերի վճարումները կհետաձգվեն. ինչո՞ւ
Վրաստանի տարածքով տարանցման ձգձգումների պատճառով տուժած հայկական կոնյակ արտահանողների համար կհետաձգվեն 2022-2023 թթ. խաղողի մթերման համար վերցրած վարկերի վճարումները: Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Խոսքը արտոնյալ վարկերի մասին է, որոնց համար պետությունը սուբսիդիաներ է տրամադրում, որպեսզի կոնյակի գործարաններն ու ֆերմերները կարողանան առանց ուշացման ապահովել հանձնված բերքի դիմաց համար վճարումները։ Հաշվի առնելով, որ վերջին շրջանում մի շարք ձեռնարկություններ վնասներ են կրել արտահանման խնդիրների պատճառով, նրանց համար ՀՀ կառավարությունը մինչև 6 ամսով կերկարաձգի վարկերի մարման արտոնյալ ժամկետը:
«Նախագծի ընդունման արդյունքում որոշակիորեն կմեղմվի ներգրավված վարկերի սպասարկման բեռը, տնտեսվարողները հնարավորություն կունենան ծրագրից օգտվելու նպատակով մինչև սեպտեմբերի 1-ը կնքել խաղողի մթերման պայմանագրեր և կատարել խաղողի լրացուցիչ ծավալներով մթերումներ», – ասված է որոշման հիմնավորման մեջ։