Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը:
Այդ մասին փետրվարի 28-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:
Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացին վիրուսով վարակվել է Իտալիայի տարածքում: «Նրա առողջական վիճակը բավարար է, է բժիշկները նրա առողջության մոնիթորինգ են իրականացնում»: