ԱշխարհՏեսանյութ

Վրաստանում ԼԳԲՏ հակառակորդների կողմից ծեծի ենթարկված հեռուստաօպերատորին մահացած են գտել իր տանը (Տեսանյութ)

Վրաստանում ԼԳԲՏ հակառակորդների կողմից ծեծի ենթարկված հեռուստաօպերատորին մահացած են գտել իր տանը (Տեսանյութ)

«Պիրվելի» վրացական հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի դին հայտնաբերվել է սեփական տանը նրա հարազատների կողմից այսօր առավոտյան: Այս շաբաթվա սկզբում ԼԳԲՏ հակառակորդները ծեծել էին նրան Թբիլիսիում ակցիայի ժամանակ, գրում է «Sputnik Վրաստան»-ը:

Ալեքսանդր Լաշկարավայի դին հայտնաբերվել է իր բնակարանում մոր կողմից: Դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետները:

Հեռուստաընկերության աշխատակիցների տվյալներով՝ ծեծից հետո Լաշկարավան տեղափոխվել էր հիվանդանոց: Մի քանի օր անց նրա վիճակը կայունացել էր և նա դուրս էր գրվել:

lgbt vrastan

Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է հեռուստաօպերատորի մահվան հետաքննությունը: Քրեական գործ է հարցուվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բերման է ենթարկվել 4 մարդ «բռնության սպառնալիքով լրագրողի մասնագիտական գործունեությանը անօրինական միջամտելու», «մասնագիտական գործունեությունն իրականացնելու կապակցությամբ մարդու հետապնդման», «խմբակային բռնություն կազմակերպելու և դրանում մասնակցելու համար»:

Տեսանյութը ստորև

Կիսվել