Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Վրաստանի քաղաքացին «Mercedes» մակնիշի բեռնատարով Ռյա Թազա գյուղի տարածքում կողաշրջվել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Միքայելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արգամ Հովհաննիսյանն ու Էրիկ Ումրոյանը։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։