Աշխարհ

Վրաստանի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել

Վրաստանի Գուդաուրիի հնդկական ռեստորանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 11 օտարերկրյա և Վրաստանի մեկ քաղաքացու մահացած են գտել։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Վրաստանի ՆԳՆ-ից։

Գերատեսչությունից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 116 հոդվածով՝ անզգուշությամբ մահ պատճառելը։

«Գուդաուրիում հնդկական ռեստորանի երկրորդ հարկում նույն հաստատությունում աշխատող 12 մարդու դի է հայտնաբերվել փակ սենյակի հատվածում։ Մահացածների վրա, նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննությունից ստացված նախնական տեղեկություններով՝ փակ ներքին տարածքում ննջասենյակների մոտ գեներատոր է տեղադրվել, որն իբր միացվել է երեկ՝ օբյեկտի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո։

12 մահացածներից 11-ը եղել են օտարերկրյա, մեկը՝ Վրաստանի քաղաքացի։

Փաստի առթիվ ակտիվորեն կատարվում են քննչական գործողություններ, տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները, դեպքի հետ առնչություն ունեցող անձանց հետ անցկացվում են հարցազրույցներ։ Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Կիսվեք էջում