Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին
Առաջին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Զուրաբիշվիլին հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, ինչպես նաև գրառում կատարեց Ծիծեռնակաբերդի Հուշամատյանում։
«Սրտանց կարեկցում եմ հայ ժողովրդին` տեղի ունեցած ողբերգության համար։ Մենք մեր սրտին մոտ ենք ընդունում այդ ցավն ու հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածներին»,-գրել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։