Մամուլ

Վրաստանի նախագահին ճաշից հետո հաճելի անակնկալ նվեր մատուցեցին

Վրաստանի նախագահին ճաշից հետո հաճելի անակնկալ նվեր մատուցեցին

Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում:

Ի դեպ, ռեստորանը, որտեղ ճաշեցին՝ նվեր է մատուցել Սալոմե Զուրաբիշվիլուն։ Նվերի զամբյուղում եղել է հայկական գաթա, ազնվամորու և սալորի տնական լիկյոր, կոմպոտ և ջեմեր։

Սեղանը գցել են 21 հոգու համար։ Թեև վարչապետի աշխատակազմը երեկ է ռեստորանի ղեկավարությանը հայտնել այնտեղ ճաշելու որոշման մասին, այդուհանդերձ անձնակազմն ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպել։

Կիսվել