Վրաստանի միջնորդությունը ամենաճիշտ ընտրությունն է. Ալիև
Վրաստանի միջնորդությունը ամենաճիշտ ընտրությունն է. Ալիև
Վրաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մեկնաբանելով, որ այդ հարցում պետք է հաշվի առնել թե՛ պատմական կապերը, թե՛ աշխարհագրական գործոնները:
«Նույնը մենք ակնկալում ենք Հայաստանից։ Եվ եթե հայկական կողմը համաձայնի, մենք անմիջապես կսկսենք համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ, երկկողմ և եռակողմ հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում»,- ասել է Ալիևը։
«Մենք պատրաստ ենք համեստ ներդրում ունենալ միջնորդության, դյուրացման և ընդհանրապես բարեկամական ձևաչափի գործընթացում», – ասել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով․ – «Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այս գործընթացին։
Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է կարողանան լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները»։