Մամուլ

Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք․ Արամ Սարգսյան

Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք․ Արամ Սարգսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Իհարկե ճիշտ եւ օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը եւ, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն:

Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ:

Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել:

Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։

Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարեւոր ծրագրեր մշակելու եւ իրացնելու: Թե մարդկային, թե ռեսուրսային, թե մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»:

Կիսվել