Վրաստանը կարող է հոկտեմբերից արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը. Հայաստանում հացն ու միսը կթանկանա. «Ժամանակ»
Վրաստանը կարող է հոկտեմբերից արգելել ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը. Հայաստանում հացն ու միսը կթանկանա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբերի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցորենի ներկրումը, որը բացատրվում էր վրացական ճանապարհների գերբեռնվածությամբ:
Հայաստանի կառավարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում: Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից:
Եթե դա տեղի ունենա, ապա կարող է բերել ցորենի եւ ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների եւ մսի թանկացման: Խոզի եւ թռչնի մսի համար անհրաժեշտ հատիկային կերերի մեծ մասը եւս ներկրվում է Ռուսաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: