Վրաերթ Տերյան փողոցում․ Opel-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Վրաերթ Տերյան փողոցում․ Opel-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տերյան 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-ր գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վահե Վարդանյանն ու Հայկ Հովսեփյանը։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։