Մամուլ

Վրաերթ Երևանում․ 68-ամյա վարորդը Renault-ով վրաերթի ենթարկել 27-ամյա հետիոտնին

Վրաերթ Երևանում․ 68-ամյա վարորդը Renault-ով վրաերթի ենթարկել 27-ամյա հետիոտնին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Առաքել Հ․-ին։

vraert tumanyan

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների շտապօգնության թիվ 015 բրիգադին՝ նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, բժիշկներն ու ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանն ու Արման Հովսեփյանը։

vraert

Օպերատիվորեն ժամանել է նաև գումարտակի հրամանատարի  պաշտոնակատար Ալբերտ Հովհաննիսյանը։ Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վարերթի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել