Վրաերթի ենթարկված երեխայի և մոր կյանքին վտանգ չի uպառնnւմ
Հունիսի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու ցնցեց հանրապետությունը։
SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր հետաքրքրվում էին երեխայի առողջական վիճակով։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան և մայրը, շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, ողջ և առողջ են։
Տեղի բժիշկների հոգատար աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 24-ին, վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկվածները մայր ու աղջիկ էին, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, «Kia»-ի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: