«Վստրեչի» կամուրջը երկու ամիս փակ կլինի
«Վստրեչի» կամուրջը երկու ամիս փակ կլինի
06.03.2023թ-ից սկսվում է Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:
Այս հանգամանքով պայմանավորված՝ սույն թվականի մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը վերոնշյալ աշխատանքների կատարման նպատակով ժամը 22:00-ից 06:00-ն փակ է լինելու «Վստրեչի» կամուրջը:
Որպես այլնտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով: Երևանի քաղաքապետարանից նախապես հայցում են քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:
Նշենք, որ վերջին անգամ «Վստրեչի» կամրջի վերակառուցման ծախսը կազմել էր 1 մլրդ 800 մլն դրամ: